Ներկա ՀՀ իշխանությունները հակաժողովրդական և անօրինական իրենց հայտարարություններով և գործողություններ ով

Ճառագայթ ձախ խումբը հայտարարում է, որ ՀՀ ներկայիս իշխանությունների ցանկացած հայտարարություն Հայաստանի և Արցախի տարածքի վերաբերյալ լեգիտիմ չեն, չեն ներկայացնում Հայաստանում և Արցախում բնակվող հայերի, ինչպես նաև եզդի, ասորի և այլ ժողովուրդների ցանկությունը և հետևաբար հակասում են ժողովրդավարական սկզբունքներին։

Հայաստանի և Արցախի հանրապետությունները, լինելով ժողովրդավարական սկզբունքների հիման վրա ստեղծված պետություններ՝ հանգրվան են թուրքական կայսերապաշտությունից տուժած հայ ժողովրդի, ինչպես նաև եզդիների, ասորիների և այլ ժողովուրդների համար։ ՀՀ ներկայիս իշխանությունների հայտարարությունները և գործողությունները բխում են ոչ թե նշյալ ժողովուրդների, այլ թուրքական կայսերապաշտության շահերից, ինչը վտանգում է Հայաստանի և Արցախի բնակչության իրավունքները։

Ավելին՝ այս հայտարարությունները հակասում են նաև ՀՀ սահմանադրությանը և անկախության հռաչակագրին, ինչը ևս մեկ անգամ փաստում է դրանց հակաժողովրդավարական լինելու մասին։

Կոչ ենք անում Հայաստանի, Արցախի և սփյուռքի բոլոր կազմակերպություններին հայտարարություն տարածել և միասնաբար քայլեր ձեռնարկել ՀՀ իշխանությունների հետագա գործողությունները կանխելու համար։